Լուրեր
Գլխի հսկա ուռուցքի հեռացում
2015 թ. հուլիսի վերջին, «Էրեբունի» ԲԿ է ընդունվել պացիենտ Ա.Դ., 42 տարեկան (ԼՂՀ ԱՆ ուղեգրով), «Գլխի ծավալուն նեյրոֆիբրոմա՝ արտա- և ներգանգային աճով, հյուսվածքների քայքայմամբ, գանգի ոսկրերի դեֆեկտով և ուռուցքի բազմաօջախային աճով» ախտորոշմամբ:
1986 թվականից սկսած պացիենտը 14 անգամ վիրահատվել է, վերջին անգամ՝ 3 տարի առաջ, սակայն հիվանդությունը հարաճել է:
Պացիենտի մանրամասն հետազոտությունից և տարբեր մասնագիտացված բժիշկների խորհրդատվությունից հետո որոշվեց արմատական վիրահատություն իրականացնել՝ ուռուցքի ընդլայնված հեռացմամբ և գլխի փափուկ հյուսվածքներով դեֆեկտի միանվագ փոխարինմամբ:
30.07.15թ. վիրաբույժների երեք թիմի կողմից՝ Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Ա.Ռ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, ընդհանուր անզգայացմամբ իրականացվեց ինքնատիպ վիրահատություն: Վիրահատությունը սկսեց պլաստիկ վիրաբույժների թիմը՝ ուռուցքի արտագանգային հատվածի և գլխի մազածածկ շրջանի ախտահարված մասի արմատական հեռացմամբ: Ուռուցքի ներգանգային հատվածը հեռացվեց նյարդավիրաբույժների թիմի կողմից՝ Նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Մ.Ա. Եղունյանի գլխավորությամբ: Վերջինիս մասնագիտական հմտության շնորհիվ հնարավոր եղավ ուռուցքը շերտազատել գլխուղեղից՝ առանց վնասելու ֆունկցիոնալ առումով կարևոր տարրերը: Երրորդ փուլում, գլխի ծածկույթների 44х32 սմ չափերով ծավալուն դեֆեկտը լրացնելու նպատակով պրոֆեսոր Հ.Վ. Սարուխանյանի կողմից որովայնի խոռոչից առանձնացվեց մաշկի դեֆեկտին համապատասխան մեծ ճարպոնի անոթավորված հատված: Պարանոցի գլխավոր անոթների նախապատրաստումից հետո ճարպոնը կարվեց դեֆեկտին և վերաանոթավորվեց «ծայրը կողքից» բերանակցումներով՝ արտաքին քնային զարկերակի և լծերակի հետ: Ճարպոնի վրա տեղադրվեց մաշկային աուտոտրանսպլանտանտ:
![]() |
![]() |
Վիրահատությունը տևեց 11 ժամ: Հետվիրահատական շրջանն ընթացավ հարթ: Փոխպատվաստված լաթերը լիովին սերտաճեցին: Հիվանդը վերականգնողական բուժում է անցնում:
Նմանատիպ բազմաօրգանային ախտաբանության վիրահատական բուժման հաջողությունը պայմանավորված է բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմի համակարգված համատեղ աշխատանքով:
12.08.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

